Հռոմի պապը կոչ է արել «դադարեցնել թշնամանքն» Ուկրաինայում

10:41 • 26.01.15

Հռոմի պապը կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, գրում է Обозреватель-ը։

 

Նշվում է, որ կիրակի Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթքի ժամանակ Ֆրանցիսկոս պապն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի սրման կապակցությամբ, որի հետևանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել։

 

«Ես կրկին կոչ եմ անում վերսկսել երկխոսության փորձերը և դադարեցնել թշնամանքը»,- ասել է Հռոմի պապը։

 

Պոնտիֆիկոսը նշել է, որ աղոթում է բոլոր նրանց համար, ովքեր տուժել են ուկրաինական հակամարտության հետևանքով։