Ուկրաինան կմիանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Պորոշենկո

12:36 • 26.01.15

Ուկրաինան կմիանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, գրում է pravda.ru-ն:

 

«Ուկրաինայի միացումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միայն սկիզբն է: Մենք մշակում ենք հետագա քայլերը միջազգային հանրության հետ: Մարիուպոլում, Դոնեցկում, Վոլնովախայում ահաբեկչությունները կասկած չեն թողնում, որ Ռուսաստանին զսպելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները դեռ չեն հանգեցրել ագրեսիայի դադարեցման: Դա պահանջում է գործողությունների ուժեղացում»,- նման հաղորդագրություն է գրել Facebook սոցիալական ցանցի իր էջում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

 

Արդյո՞ք դա նշանակում է ռուսական գազից, էլեկտրաէներգիայից հրաժարում, ռուսական Լիպեցկում գործող Պորոշենկոյի հրուշակեղենի գործարանի փակում և այլն՝ չի հստակեցվում: