Շվեդ զինվորի մարմինը հողին է հանձնվել Երկրորդ աշխարհամարտից 70 տարի անց

13:42 • 26.01.15

Շվեդ զինվորը թաղվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆինլանդիայի հետ Խորհրդային Միության դեմ կռվելուց և մարտերի ընթացքում զոհվելուց 70 տարի անց, գրում է The Local Sweden-ը:

 

Լենարտ Հուլտքվիստը վիրավորվել էր իրենց դիրքերի վրա խորհրդային զորքի հարձակման ժամանակ, որից հետո զոհվել էր, սակայն նրա մարմինն այդպես էլ հայրենիք չէր հասել:

 

Երբ զինվորի քույրը՝ 85-ամյա Բրիտա Ստենբերգ Տիրեֆորսը, շվեդական թերթերից մեկում կարդացել է, որ ռուս որսորդները գտել են իր եղբոր մնացորդները, նրա սիրտը սկսել է արագ բաբախել, խոստովանել է նա:

 

Լուրերը լսելուց ամիսներ անց նա կազմակերպել և մասնակցել է եղբոր ոսկորների հողարկավորությանը:

 

Որսորդները կարողացել են հասկանալ, որ մնացորդներն այդ զինվորինն են, երբ ոսկորների հետ միասին գտել են նաև անձնական մի շարք իրեր և անվանական պիտակը: