Մոսկվայում սկսվել են Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները
Մոսկվայում սկսվել են Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները, որին մասնակցում են տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ռուսական դիվանագիտական աղբյուրին հղումով։
«Բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում կայանալիք բանակցություններին մասնակցելու համար ժամանել է 25-30 ներկայացուցիչ:










