Կանադան Ուկրաինային լրացուցիչ 52 մլն դոլար կտրամադրի
Կանադան Ուկրաինային լրացուցիչ 52 մլն դոլար կտրամադրի՝ մի շարք նախագծերի աջակցելու նպատակով, հայտնել է Կանադայի միջազգային առևտրի նախարար Էդ Ֆասթը, գրում է Interfax-ը:
Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսի հետ համատեղ ճեպազրույցում Ֆասթն ասել է, որ ֆինանսների տրամադրումն ուղղված է մասնավորապես տեխնիկական կարիքների համար:
Կանադացի նախարարը նշել է, որ այդ ներդրումների մի մասը կուղղվի կաթնամթերքի և հացահատիկի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին բիզնեսի աջակցմանը:










