ԱՄՆ-ում մոտեցող ձնամրրիկի պատճառով ավելի քան 4000 չվերթ է հետաձգվել
Ամերիկյան ավիաընկերություններն ստիպված են 4362 չվերթ հետաձգել` ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափերին մոտեցող հզոր ձնամրրիկի պատճառով:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` USA TODAY-ին հղումով, երկուշաբթի 2140 չվերթ է չեղարկվել, ևս 2178-ը կհետաձգվի վաղը: Չորեքշաբթի կհետաձգվի 44 չվերթ: Պարբերականի տվյալներով` Նյու Յորքի երեք խոշորագույն օդանավակայանում երեքշաբթի կարող են հետաձգվել բոլոր չվերթները:
Ամենից շատ տուժած ավիաընկերություններն են՝ Delta Air Lines-ը` 600 և JetBlue Airways-ը` ավելի քան 730 հետաձգված չվերթով:
ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայության գնահատմամբ` առաջիկայում երկրի հյուսիսարևելյան ափերին կարող է մոտ 90 սմ հաստությամբ ձյուն տեղալ: Ձնամրրիկը կարող է դառնալ ամենաուժեղը Նյու Յորքի պատմության մեջ` գերազանցելով 2006-ին գրանցված ռեկորդը, երբ 70 սմ հաստությամբ ձյուն էր տեղացել:










