Վաշինգտոնի միջազգային օդանավակայանում 2 ինքնաթիռի ուղևորները տարհանվել են

10:24 • 26.01.15

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ-Տակոմա միջազգային օդանավակայանում կիրակի օրն «անվտանգության նկատառումներով» տարհանվել են երկու ինքնաթիռների ուղևորները, հաղորդում է ТАСС-ը:

 

Օդանավակայանի մամուլի քարտուղար Փերի Կուպերի տվյալներով՝ իրավիճակն անդրադարձել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ քաղաքից ժամանած JetBlue ավիաընկերության և Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքից ժամանած Sky West ընկերության օդանավերի ուղևորների վրա:

 

Կուպերը չի հստակեցրել դեպքի մանրամասները: ԶԼՄ-ները հայտնում են, որ տարհանումն իրականացվել է պայթյունի վտանգի մասին ստացված տեղեկության առնչությամբ:

 

Ավելի վաղ Լոս Անջելեսից Օռլանդո ուղևորվող Delta Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Դալաս քաղաքում՝ ինքնաթիռում ինքնաշեն պայթուցիկ սարքի գտնվելու մասին հաղորդագրության պատճառով: Հատուկ ծառայությունների կողմից ինքնաթիռը ստուգելուց հետո այն շարունակել է թռիչքը դեպի Օռլանդո: