Սպիտակ տան մոտակայքում անօդաչու սարք է հայտնաբերվել

17:15 • 26.01.15

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում հայտնաբերվել է ոչ մեծ անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Այդ մասին ամերիկյան ABC News-ին հաղորդել են երկրի իրավապահ մարմիններից:

 

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնստը հայտարարել է, որ Գաղտնի ծառայությունների աշխատակիցներն առգրավել են սարքը: Նախնական տվյալներով՝ սարքը Սպիտակ տան շենքում որևէ մեկի անվտանգությանը չի սպառնացել:

 

Հատուկ ծառայությունները ստուգում են անօդաչու սարքը:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, հունվարի 25-ից պետական այցով գտնվում են Հնդկաստանում: Դեռ հայտնի չէ՝ արդյոք Օբամայի դուստրերը միջադեպի ժամանակ շենքում են եղել։