Ռուսաստանի ԿԲ աշխատակիցը սպանել է 3 գործընկերներին և ինքնասպան եղել

16:09 • 27.01.15

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի Ամուրի շրջանի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալը սպանել է երեք աշխատակիցներին և ինքնասպան եղել, հաղորդում է korrespondent.net-ը: Այդ մասին հայտնել են շրջանի իրավապահ մարմինները:

 

Կին աշխատակիցներից մեկը եղել է բանկի վարչության պետի տեղակալը, ևս մեկը՝ բանկի մասնաճյուղի ղեկավարը, սպանված տղամարդը եղել է բանկի վարչություններից մեկի ղեկավարը:

 

Դեպքի մանրամասները պարզվում են: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և քննչական մարմնի աշխատակիցները:

 

Ինչպես նշել է քննչական բաժնի ներկայացուցիչը, դեռևս սպանության վարկածների մասին վաղ է խոսել: