ԻՊ-ը պահանջում է բանտերից ազատ արձակել 27 ահաբեկչի և փոխանակել պատանդների հետ

09:32 • 27.01.15

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը պահանջել է հորդանանյան բանտերից ազատ արձակել 27 ահաբեկչի և փոխանակել ճապոնացի ու հորդանանցի պատանդների հետ:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նրանք պատրաստ են ի պատասխան ազատ արձակել ճապոնացի պատանդ Քեձի Գոտոյին և հորդանանցի օդաչուին, որին գերի էին վերցրել անցյալ տարվա դեկտեմբերին՝ Սիրիայի տարածքում կործանված ինքնաթիռից:

Ճապոնիան չի բացառում, որ ԻՊ-ի պահանջը կկատարվի: Երկրի ղեկավարության տվյալներով՝ ԻՊ-ը Հորդանանին է ուղարկել 27 հոգանոց ցուցակ, որտեղ հիմնականում ահաբեկչության մեղադրանքով մահապատժի դատապարտվածներ են:

 

Անցյալ շաբաթվա ընթացքում ծայրահեղականները տարածել էին տեսանյութ, որտեղ Ճապոնիայի երկու քաղաքացիներ էին երևում, և սպառնացել էին սպանել նրանց, եթե 72 ժամվա ընթացքում Ճապոնիան նրանց 200 մլն դոլար չվճարի: Ժամկետի ավարտից հետո նրանք նոր տեսանյութ էին հրապարակել, որում նշվում էր, որ նրանցից մեկը՝ Յուկավան, արդեն սպանվել է: