Փարիզի մերձակայքում այրվել է ազգայնական կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենի տունը
Ֆրանսիայում հրդեհ է բռնկվել «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան ազգայնական կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենի տանը` Փարիզի մերձակայքում: BBC-ի փոխանցմամբ` 86-ամյա քաղաքական գործիչն այդ պային տանն է գտնվել կնոջ հետ:
Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ` վերջինս աննշան վնասվածքներ է ստացել` տունը հապճեպ լքելիս սայթաքելու պատճառով, նրա կինը չի տուժել:
Դատախազությունն սկսել է հետաքննել տունն ամբողջությամբ ավերած հրդեհի պատճառները: Նախնական տվյալներով` հրդեհ է բռնկվել բուխարու խափանման պատճառով:
Ժան-Մարի Լե Պենը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդն է 2011-ին կուսակցության հիմնադրումից ի վեր: Այժմ կուսակցությունը ղեկավարում է նրա դուստրը` Մարին Լե Պենը:










