Լոնդոնի դատարանը որոշել է Բորիս Բերեզովսկու ունեցվածքը փոխանցել մրցակցային կառավարման

00:41 • 27.01.15

Լոնդոնի Գերագույն դատարանը ռուս գործարար Բորիս բերեզովսկու մահից հետո մնացած կարողությունը երկուշաբթի փոխանցել է մրցակցային կառավարման: 


Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն` Financial Times-ին հղումով, տվյալ որոշումը կայացվել է իրավաբան Սթիվեն Աթերթոնի ելույթից հետո, ով ներկայացնում է Grant Thornton աուդիտորական ընկերությունը, որը ավելի վաղ նշանակվել էր 2013-ին մահացած Բերեզովսկու ունեցվածքի ժամանակավոր կառավարող:


Վերջինս դիմել է դատավորին` խնդրելով անցնել սնանկացման վերջնական փուլին, քանի որ Բերեզովսկու կարողության հաշվին  պարտատերերի հետ հարցերը կարգավորելը անհնար ճանաչելուց ի վեր ոչինչ չի փոխվել: 


Ավելի ուշ դատարանի որոշմամբ կկայանա պարտատերերի ժողովը, որում կպարզվեն հանգուցյալ գործարարի կարողությունը վարկատուներին հավասարապես բաժանելու հնարավոր եղանակները: Հիմնական պարտատերերն են` լատվիական Baltic International Bank-ը, «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը: