Մարիուպոլը՝ ռմբակոծությունից հետո (լուսանկարներ)

13:41 • 27.01.15

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի՝ օրերս տեղի ունեցած հրետանային ռմբակոծությունից հետո տեղի կյանքը բաժանվել է երկու մասի՝ «նախքան» ռմբակոծությունը և դրանից «հետո», գրում է gazeta.ru-ն:

 

Այս միջադեպի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:

 

Դեռ շարունակվում է հետաքննությունը՝ պարզելու, թե ով է կանգնած հրետանային հարվածների հետևում, մինչդեռ Մարիուպոլի բնակիչները փորձում են շարունակել ապրել նոր պայմաններում: 

 

 Մարիուպոլի քաղաքապետը հունվարի 26-27-ը սգո օրեր է հայտարարել: 

 

Ավելի վաղ Ուկրաինայի անջատողականները հայտնել էին, որ հարձակում են իրականացնում Մարիուպոլի վրա: