Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. ՀՀ ՏԿՆ

16:47 • 27.01.15

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի՝ ժամը 16:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:


Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: