Մոսկովյան ռեստորանում ձերբակալվել է հանցավոր աշխարհի 50 ներկայացուցիչ

16:42 • 27.01.15

Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները կանխել են հանցավոր աշխարհի հեղինակությունների և առաջնորդների հավաքը, գրում է rosbalt.ru-ն։

 

Ինչպես հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունում՝ ձերբակալությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի Արևելյան շրջանի ռեստորաններից մեկում։

 

Գերատեսչության տվյալներով՝ քրեական աշխարհի ներկայացուցիչները մտադիր էին քննարկել ազատազրկված անձանց ֆինանսավորումը, ինչպես նաև դրամական միջոցների վերաբաշխումը։

 

Արդյունքում ձերբակալվել է քրեական աշխարհի 50 ներկայացուցիչ, այդ թվում՝ ադրբեջանցի «օրենքով գող» Յունուսը։