Նյու Յորքը կդադարեցնի տրանսպորտի աշխատանքը՝ ձնաբքի պատճառով (լուսանկարներ)

10:16 • 27.01.15

Նյու Յորքում ձնաբքի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, գրում է Взгляд-ը։

 

Տեղական ժամանակով ժամը 23։00-ից ամբողջությամբ դադարեցվել է ավտոբուսների և գնացքների, ինչպես նաև մետրոյի երթևեկությունը։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ քաղաքում մոտ ժամանակում կարող են լինել մինչև 300մմ տեղումներ։

 

Այժմ հասարակական տրանսպորտը քաղաքում աշխատում է լուրջ խափանումներով։ Ավտոբուսները ժամանում են ավելի քան 1 ժամ ուշացումներով։

 

Նման իրավիճակն է նաև Նյու Ջերսի նահանգի մի շարք քաղաքներում։ Շատ ճանապարհներ փակ են՝ անվտանգության նկատառումներով։

 

Արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարված արդեն 4 նահանգում՝ Նյու Յորք, Նյու Ջերսի, Կոնեկտիկուտ և Մասաչուսեթս։

People walk in the Borough Hall section of downtown Brooklyn in New York City in falling snow

Nor'easter slams the Northeast

Nor'easter slams the Northeast