Հնդկաստանում 3 ուսանող է մահացել՝ մոտեցող գնացքի ֆոնին «սելֆի» անելու ժամանակ

10:14 • 27.01.15

Հնդկաստանի հյուսիսում 3 ուսանող է մահացել, ովքեր փորձել են մոտեցող գնացքի ֆոնին նորաձև դարձած «սելֆի» անել:

 

Ինչպես նշում է itar-tass.com-ը, դժբախտ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան՝ Ուտար Պրադեշ նահանգի երկաթգծերին:

 

Հայտնի է, որ երիտասարդներից մեկի մոտ շարժվող գնացքի ֆոնին խմբակային «սելֆի» անելու գաղափար է առաջացել: Նրանք ցանկացել են էքստրեմալ պայմաններում արված լուսանկարը  ներբեռնել սոցկայքեր ու բազմաթիվ «լայքեր» հավաքել:

 

Սակայն տղաներն այնքան են տարվել «սելֆի» անելով, որ չեն հասցրել ճիշտ ժամանակին հեռանալ երկաթգծից ու հայտնվել են սլացող գնացքի տակ: