Ինչու դիմենք ՀԱՊԿ-ին, եթե մեր խնդիրները կարողանում ենք լուծել. Սեյրան Օհանյան

13:22 • 27.01.15

Լրագրողի հարցին, թե ինչու  տարեսկզբի սահմանային լարվածության ժամանակ հայկական կողմը չդիմեց  ՀԱՊԿ-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ առանց այդ էլ Հայկական բանակը կարողանում է  իր առջև դրված խնդիրներն իրականացնել:


Նախարարի խոսքով՝  ձևավորվել է համապատասխան աշխատանքի ալգորիթմ, և դրա համաձայն բոլոր հարցերը պետք է քննարկվեն և իրադրության գնահատման  արդյունքում Անվտանգության խորհուրդը պետք է ՀՀ ղեկավարությանը խորհուրդ տա՝ դիմել, թե չդիմել ՀԱՊԿ ղեկավարությանը գործող իրավական նորմերի շրջանակներում:


«ՀՀ ԶՈՒ ստեղծման ողջ գործընթացում Հայկական բանակն ապացուցել է, որ անընդհատ կատարելագործվող, հզոր զինված ուժ է և ինչո՞ւ պետք է լարվածությունը ստիպեր դիմել ՀԱՊԿ-ին : Մենք մեր առջև դրված խնդիրները կարողում ենք  լուծել, նույնիսկ՝ քանակական տարբերության դեպքում։ Որակական  առումով և մարտական հոգով մենք ավելի բարձր հիմքերի վրա ենք, և մենք մեր առջև դրված խնդիրները  լիարժեք կարողանում ենք լուծել»,- ասաց նա: