Ուկրաինացի ուսանողները դիմել են իրենց ռուս «գործընկերներին» (տեսանյութ)

12:54 • 27.01.15

Ուկրաինական բուհերի ուսանողները դիմել են Ռուսաստանի ուսանողներին՝ կոչ անելով չհավատալ քարոզչությանը և իրենց հայրենակիցներին մատուցել Ուկրաինայում պատերազմի մասին ճշմարիտ տեղեկություն, գրում է Обозреватель-ը։

 

«Մեր երկրում այժմ պատերազմ է, մեր երկրում զոհվում են մեր և ձեր զինվորները, զոհվում են խաղաղ բնակիչներ։ Մենք կոչ ենք անում ձեզ բարձրացնել տեղեկատվական վարագույրը. ստուգե՛ք այն, ինչ լսում եք, կասկածե՛ք այն ամենին, ինչ տեսնում եք»,- ասում են ուսանողները։

 

Ուկրաինացի ուսանողները նշում են, որ հենց իրենցն է 2 երկրների ապագան։ «Մենք չենք ցանկանում ամաչել մեր ընդհանուր պատմության համար։ Մենք ցանկանում ենք պատերազմել ձեզ հետ օլիմպիադաներում և գիտական ձեռքբերումներում, այլ ոչ թե մարտի դաշտում»,- ասել են ուսանողները։