Մոտ 10.000 մարդ դատի է տվել ճապոնական թերթին՝ սեռական ստրկության մասին նյութերի համար

14:10 • 27.01.15

Ավելի քան 10 000 մարդ դատի է տվել Ճապոնիայի առաջատար թերթերից մեկին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Տոկիոյում գոյություն ունեցող սեռական ստրկության համակարգի մասին հոդվածների պատճառով, որոնք ըստ նրանց՝ վարկաբեկում են իրենց հեղինակությունը որպես ճապոնացիներ, հաղորդում է AFP-ն:

 

Համաձայն դատական փաստաթղթերի՝ հայցվորների խումբը պահանջում է յուրաքանչյուրին 10 000 յեն ($85) փոխհատուցում վճարել և նշում է, որ իրենք Ճապոնիայի քաղաքացիներ են, որոնց պատվին վնաս է հասցվել «Ասահի Սիմբուն» թերթի կողմից սուտ հաղորդագրությունների պատճառով:

 

Նրանք պնդում են, որ «սեռական ստրկության մասին» հոդվածները նվաստացնում են ոչ միայն նախկին զինվորներին, այլև Ճապոնիայի քաղաքացիներին:

 

Չնայած պաշտոնական տեսակետի բացակայությանը՝ մեծ թվով պատմաբաններ նշում են, որ մինչև 200 000 կին՝ Կորեայից, Չինաստանից, Ինդոնեզիայից, Ֆիլիպիններից և Թայվանից, զինվորական հասարակաց տներում ծառայել են որպես «սեռական ստրուկներ»: Շատերը կարծում են, որ նրանց սեռական ստրկության է ենթարկել ճապոնական բանակը և պատերազմի ժամանակվա կառավարությունը: