Տրիպոլիում հյուրանոցը գրաված գրոհայինները սպանել են հինգ օտարերկրացու

17:40 • 27.01.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, ովքեր Տրիպոլիում հյուրանոց են գրավել, սպանել են հինգ օտարերկրացու, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով AP գործակալությանը:

Իշխանությունների տվյալների համաձայն՝ ականապատված ավտոմեքենան պայթեցնելուց հետո գրոհայինները գրավել են դիվանագիտական թաղամասում գտնվող Corinthia հյուրանոցը:

Անվտանգության ծառայությունից աղբյուրը հայտնել է, որ անհայտ անձինք պատանդ են վերցրել հյուրանոցում գտնվող հյուրերին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Իսլամական պետության» զինյալներն առնվազն երեք պահակ են սպանել՝ պայթեցնելով հյուրանոցի մոտ կայանած ավտոմեքենան և պատանդ են վերցրել Տրիպոլիում գտնվող շքեղ հյուրանոցի հյուրերին: