Անկախացած Հայաստանում ամենակայացած համակարգը բանակն է. Վահան Շիրխանյան

13:10 • 27.01.15

Ես հպարտորեն եմ միշտ ասում, որ անկախացած Հայաստանում ամենակայացած համակարգը բանակն է, որը կատարում է իր վրա դրված պարտականությունը, ապահովում է երկրի ռազմական անվտանգությունը, և ապագայի համար այդ առումով ես հանգիստ եմ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց 1991-1992թթ. ՀՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանը:


Ներկայացնելով բանակաշինության գործընթացը՝ նա նշեց, որ այն ձևավորվել է 1992 թվականից ավելի վաղ, որովհետև Ադրբեջանի հարձակումները մշտական էին, և մենք ստեղծում էինք կամավորական ջոկատներ, որոնք միավորվեցին հատուկ գնդում:


«Պատերազմին հաղթեց հայ մարդու ոգին, հայրենասիրությունը։ Մեծ դեր ուներ համաժողովրդական թիկունքը: Հայը պատերազմում էր իր հողի, ազգի համար, իսկ ադրբեջանցին՝ իրեն չպատկանող հողերը պահելու համար»,- ասաց նա  նշեց, որ բանակի ամենամեծ ձեռքբերումը մեր հաղթանակն է և տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունենալը:


Վահան Շիրխանյանը նաև ներկայացրեց մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ մեր համագործակցության ընթացքը և նրա դերն այսօր:  Ըստ նրա՝ եթե մենք օգտագործենք միասնական  լինելու մեր զենքը, ապա կարող ենք հանգիստ լինել:


Նա նշեց, որ թեև հասկանում է զինվոր կորցրած ծնողի վիշտը, սակայն խրամատում գտնվող զինվորի համար շատ կարևոր է վաղվա տոնակատարությունը: