BRICS երկրները հնարավոր է իրենց վարկանիշային գործակալությունը ստեղծեն

14:32 • 28.01.15

Ռուսաստանում Բրազիլիայի դեսպան Անտոնիո Ժոզե Վալիմ Գերեյրոն հայտարարել է, որ BRICS-ի (ԲՌՀՉՀ՝Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) փորձագիտական խումբը մարտ ամսին կքննարկի անկախ վարկանիշային գործակալություն ստեղծելու հարցը, գրում է gazeta.ru-ն՝ ria.ru-ին հղումով:

 

Դեսպանը նշել է նաև, որ «դեռ վաղ է խոսել բանակցությունների արդյունքների մասին»:

 

Նա նշել է, որ ամեն ինչ պետք է մանրազնին կշռադատված լինի՝ նախքան որոշումներ կայացնելը:

 

ԲՌՀՉՀ-ի շրջանակներում վարկանիշային գործակալություն ստեղծելու առաջարկը քննարկման է դրվել և առավել մանրամասն կքննարկվի կոնտակտային խմբի՝ մարտին կայանալիք հանդիպման ժամանակ:

 

Ըստ Գերեյրոյի՝ նոր գործակալությունը չի պատրաստվում հակադրվել գոյություն ունեցող հաստատություններին:

 

ԲՌՀՉՀ-ն հինգ արագ զարգացող պետությունների խմբի հապավումն է, որոնց մեջ մտնում են՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: