Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ և ԼՂՀ ղեկավարությունն այցելել է Եռաբլուր (ուղիղ)
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ողջ քաղաքական ու ռազմական վերնախավը՝ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի գլխավորությամբ, վաղ առավոտից Եռաբլուր պանթեոնում է՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի և ադրբեջանական դիվերսիաների ժամանակ զոհվածներին:
Ներկա են նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Արցախի պաշտպանության բանակի ղեկավար Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ զինվորական ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ:










