ՌԴ Ֆիննախը տնտեսության համար արտաքին ցնցումների ազդեցությունը գնահատում է 200 մլրդ դոլար
Ռուսաստանի Դաշնության տնտեսության համար արտաքին ցնցումների ազդեցությունը գնահատվում է 200 միլիարդ դոլար: Այդ մասին Դաշնային խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է Russia Today-ը:
«Վճարային հաշվեկշռի համար արտաքին ցնցումների ազդեցությունը մոտ 200 միլիարդ դոլար է: Առաջին հերթին ազդեցություն է թողնում նավթի գների անկումը, մենք սկսել ենք ավելի քիչ արժույթ ստանալ: Եվ բոլոր փորձագետներն ընդունում են, որ նման իրավիճակը կշարունակվի երկարաժամկետ հեռանկարում»,- հայտարարել է նախարարը:
Սիլուանովը հավելել է, որ «նավթի գինը, փորձագետների գնահատականով, կպահպանվի ոչ բարձր մակարդակում»:










