Օլանդը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 28-ի երեկոյան կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը, Ֆրանսուա Օլանդի մասնակցությունն ընթրիքին ընդգրկված է այսօրվա նրա պաշտոնական օրակարգում:
Nouvelles d`Armenie-ի փոխանցմամբ՝ ընթրիքը տեղի կունենա Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: Ընթրիքին կմասնակցեն նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայի կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական գործիչներ: Ակնկալվում է, որ այն իր ներկայությամբ կպատվի նաև աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:
Այս ընթրիքով Ֆրանսիայում կմեկնարկեն «2015. Ցեղասպանության 100-ամյա տարելից» ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները:










