Ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետությունը ճանաչել է Հարավային Օսիան

15:14 • 28.01.15

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազգային խորհուրդը Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող որոշում է ընդունել, գրում է gazeta.ru-ն՝ ria.ru-ին հղումով:

 

Չճանաչված հանրապետությունը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել մասամբ ճանաչված Ցխինվալի հետ:

 

Ավելի վաղ Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հարևան ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը: Դոնեցկում ևս ակնկալում են ճանաչում Աբխազիայի կողմից:

 

Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանից ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն: