Օգտատերերին զայրացրել է Սաուդյան Արաբիա այցի ընթացքում Միշել Օբամայի խոժոռ դեմքն ու վառ հագուստը (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը ստիպված են եղել կրճատել Հնդկաստանում գտնվելու ժամկետը մի երկիր մեկնելու համար, որտեղ կանանց անգամ չի թույլատրվում մեքենա վարել, գրում է The Daily Mail-ը:
Մինչ Սաուդյան Արաբիայում վայրէջք կատարելը՝ Միշել Օբաման իր ծաղկավոր զգեստը հասցրել է փոխել՝ կրելով փոքր-ինչ ավելի պահպանողական երկար թևքերով պիջակ և լայն տաբատ, ինչպես նաև փոխել դեմքի արտահայտությունը:
Օդանավակայանում և Էգրա պալատում արված լուսանկարներում երևում է, թե ինչպես է Միշել Օբաման սեղմում իր շուրթերը և տհաճությամբ լի հայացքով նայում՝ կանգնած իր ամուսնու կողքին, ով ավելի վաղ տիպված է եղել չեղյալ հայտարարել Թաջ Մահալ այցելությունը Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին Աբդալլահ թագավորի մահվան կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու համար: Մահմեդական երկիրը հայտնի է մարդու իրավունքների հետ կապված վատ վիճակով, հատկապես՝ կանանց նկատմամբ վերաբերմունքով և նրանց համար բազմաթիվ սահմանափակումներով:
Հաղորդվում է, որ Միշել Օբաման Սաուդյան Արաբիայի որոշ բնակիչների և մահմեդական աշխարհի ներկայացուցիչների կողմից Twitter սոցցանցում քննադատության է արժանացել՝ գլուխը չծածկելու և չափազանց վառ գույնի հագուստ կրելու համար:



















