Պորոշենկոն նամակ է գրել Պուտինին՝ առաջարկելով խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը

17:32 • 28.01.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով կատարել մինսկյան պայմանավորվածությունները և ազատել բոլոր պատանդներին, այդ թվում՝ օդաչու Նադեժդա Սավչենկոյին, գրում է Обозреватель-ը։

 

«Երկու օր առաջ ես նամակ եմ գրել նախագահ Պուտինին, որի հիմնական մասերից մեկն էլ եղել է ոչ միայն հրադադարի պահանջը և Մինսկի պայմանավորվածությունների կատարումը, այլև Նադեժդա Սավչենկոյի և բոլոր պատանդների ազատ արձակումը»,- ասել է Պորոշենկոն։

 

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ բոլոր կողմերը պարտավոր են կատարել Մինսկի պայմանավորվածությունները։