Սան Դիեգոյի կահույքի խանութում մարիխուանայի պլանտացիա է հայտնաբերվել

15:22 • 28.01.15

Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում գտնվող կահույքի խանութում իրավապահ մարմինները 2 միլիոն դոլար արժողությամբ մարիխուանայի հսկայական պլանտացիա են հայտնաբերել, հաղորդում է ТАСС-ը:

 

Ոստիկանության տվյալներով՝ խանութի հետևում թաքցված է եղել թմրամիջոցի աճեցման հսկայական տնտեսություն:

 

Քննիչները կարծում են, որ առևտրային կետի շենքը երբեք չի օգտագործվել հայտարարված նպատակի համար, իսկ ցուցանակը և գովազդը, ինչպես նաև կահույքի որոշ քանակությունն ընդամենը քողարկել են ընդհատակյա ապօրինի բիզնեսը:

 

Անօրինական ճանապարհով մարիխուանա աճեցնելու կասկածանքով ձերբակալվել է 39-ամյա Ֆուկ Նգուենը: Բացի այդ՝ տղամարդուն ներկայացվել է էլեկտրականություն օգտագործելու համար 80 հազար դոլար չվճարելու մեղադրանք: