Մուսուլման հոգևորականը «սելֆին» մեղք է համարել

17:38 • 28.01.15

Մուսուլման հոգևորականը «սելֆին» (ինքնալուսանկար) մեղք է համարել՝ պնդելով, որ նրանք, ովքեր «սելֆի» են անում, տրվում են հպարտությանը, ցուցամոլությանը և գոռոզամտությանը, գրում է The Daily Mail-ը:

 

Հայտնի ինդոնեզացի հոգևորական Ֆելիքս Սիաուն մի քանի գրառում է արել սոցցանցում՝ բացատրելով, թե ինչու «սելֆիներից» պետք է խուսափել, բայց իր զայրույթն ուղղել է մեծավմասամբ կանանց, ովքեր, նրա խոսքով, «անամոթ» են և «ոչ մաքուր»:

 

Սիաուն, մասնավորապես, գրել է. «Այս օրերին շատ մուսուլման կանայք «սելֆի» են անում առանց ամաչելու»:

 

Նա նաև ասել է, որ քանի որ «սելֆի» անողները ցանկանում են սոցիալական մեդիաներում դիտումներ ունենալ, նրանք ի ցույց են դնում իրենց և տրվում են ամենասարսափելի մեղքին՝ գոռոզամտությանը:

 

Այնուամենայնիվ այս հաղորդագրություններն առաջացրել են Twitter-ի շատ օգտատերերի քննադատությունը, որոնք սկսել են իրենց «սելֆիները» տեղադրել սոցիալական ցանցում: