Հորդանանը պատրաստ է իսլամիստների մոտ գերի օդաչուին փոխանակել ջիհադիստուհու հետ
Չորեքշաբթի օրը Հորդանանը հայտարարել է, որ ցանկանում է Իսլամական պետության մոտ գերի իր օդաչուին փոխանակել ջիհադիստուհու հետ: Ինչպես հաղորդում է France 24-ը՝ այս մասին խոսել է կառավարության խոսնակ Մուհամեդ ալ-Մումանին: Նա շեշտել է, որ Հորդանանը դա կանի, եթե օդաչուն՝ լեյտենանտ Մուաս Ալ-Քասաեսբեն, ազատ արձակվի ողջ-առողջ:
Նախօրեին իսլամիստները 24 ժամ ժամանակ էին տվել Ճապոնիային և Հորդանանին՝ խոստանալով դրանից հետո սպանել այդ երկրներից իրենց մոտ պատանդ պահվող տղամարդկանց:
Հորդանանցու դեպքում փրկությունը հնարավոր էր՝ փոխանակման պայմանով. իսլամիստները պահանջում են ազատ արձակել իրաքցի ջիհադիստուհի Սաջիդա ալ-Ռիշաուիի հետ, ով ազատազրկված է Հորդանանում 2005-ին ահաբեկչական գործողության մասնակցելու համար: Այն ժամանակ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում 60 մարդ էր զոհվել:
Ալ-Քասաեսբեն իսլամիստների ձեռքում էր հայտնվել դեկտեմբերին, երբ նրա օդանավը կործանվել էր Սիրիայի հյուսիս-արևելքում: Նա իսլամիստների դիրքերի ռմբակոծության առաքելություն էր իրականացնում: Ալ-Քասաեսբեն նաև հայտնի հորդանանյան ցեղից է, որ սերտ առնչություններ ունի իշխող թագավորական ընտանիքի հետ:










