Ձնամրրիկն ու ձնախառն ջրհեղեղներն իրական քաոս են առաջացրել ամերիկյան նահանգներում (լուսանկարներ)
Ջրհեղեղը, ոռնացող քամիներն ու մոտ մեկ մետր հաստությամբ ձյան շերտը, ափամերջ շրջանի հեղեղային ջրերի հետ միասին, ավերելով անցնում են ԱՄՆ-ի հյուսիսարևելյան Նոր Անգլիա շրջանով:
Ինչպես գրում է Daily Mail-ը` երկիրը պատել է «Ջունո» ձնամրրիկը: Ամենից շատ հեղեղված շրջանում տները պատվել են սառույցի և ձյան շերտով:
Փոթորիկն իր հետ ձյան առատ տեղումներ, մրրիկ, ուժեղ քամիներ և առափնյա շրջաններում ջրհեղեղներ է բերել` քաոսային իրավիճակ ստեղծելով տարածաշրջանում: Ռեկորդային հաստությամբ ձյան տեղումներ են եղել Մասաչուսեթսում:
Ուժեղ փոթորիկ է մոլեգնում Կոնեկտիկուտ, Մեյն, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Ռոդ Այլենդ, Նյու Յորք նահանգներում:































