«Վինի Թուխ» մանկական սրճարանի մոտ իրար են բախվել Lexus ու Daewoo մակնիշի մեքենաներ. կա մեկ զոհ, երկու վիրավոր

14:22 • 29.01.15

Հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Վինի Թուխ» մանկական սրճարանի և «Mazda» սերվիսի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 34 ZA 841 համարանիշի և Daewoo մակնիշի Լ 2888 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը: Հարվածի արդյունքում Lexus-ի տղա ուղևորը տեղում մահացել է, իսկ Lexus-ի և Daewoo-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
 


Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։