Ստամբուլի «Ակօս» հայկական շաբաթաթերթը նոր խմբագիր ունի

16:34 • 29.01.15

Ռոբեր Քոփթաշը հեռացել է Ստամբուլի «Ակօս» հայկական պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնից:

 

Նրա փոխարեն այդ պաշտոնը ստանձնելու է Երվանդ Տանձիկյանը, տեղեկացնում է շաբաթաթերթի կայքը:

 

Քոփթաշն «Ակօս»-ը ղեկավարել է 5 տարի:

 

Երվանդ Տանձիկյանը ծնվել է 1969 թվականին՝ Ստամբուլում: Ավարտել է հայկական Մխիթարյան դպրոցը:

 

Մասնակցել է «Ակօս»-ի ստեղծմանն ու տեղ ունեցել խմբագրակազմում:

 

Աշխատել է նաև թուրքական NTV և  CNBC հեռուստաընկերություններում, հոդվածներ տպագրել Radikal-ում: 2008-ից աշխատում է «Ակօս»-ում: