ԵՏՄ միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին

21:26 • 29.01.15

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին` Մոսկվայում, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին տեղեկացրել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

 

Նիստում կքննարկվի ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու հարցը:


«Հանդիպման ընթացքում նախատեսվում է դիտարկել ինտեգրացիոն օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են ԵՏՄ-ի գործառնությանը, իրավապայմանագրային բազայի զարգացմանը, ինչպես նաև համագործակցության մի շարք հստակ ծրագրերի իրականացմանը, այդ թվում նորարության ոլորտում»,- նշված է տեղեկատվության մեջ: 


Նիստի նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առանձին հանդիպումներ կունենա  երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի քննարկման նպատակով: