Ֆրանսիայում կենդանիներին այլևս չեն հավասարեցնի իրերի հետ
Ֆրանսիայի խորհրդարանը կենդանիներին կենդանի արարածներ է ճանաչել, որոնք ունակ են զգացմունքներ ունենալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախկին օրենքի համաձայն, որն ընդունվել էր դեռ XIX դարում, կենդանիները դիտվում էին միայն որպես տերերի սեփականություն, որոնք չունեին ոչ մի իրավունք:
Օրենքը փոխելու անհրաժեշտության մասին հասարակությունում բազմիցս քննարկումներ են տեղի ունեցել:
Ֆրանսիացի անասնաբույծները վախենում են, որ օրենքում փոփոխությունները զգալիորեն կդժվարեցնեն իրենց աշխատանքը:










