Ժաննա Ֆրիսկեն ցանկանում է քաղցկեղով հիվանդների օգնության հիմնադրամ հիմնել
Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով նախորդ տարվանից պայքարում է քաղցկեղի դեմ, ամուսնու՝ հաղորդավար Դմիտրի Շեպելևի հետ, բարեգործական հիմնադրամ կբացի օնկոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդների օգնության համար, գրում է Газета-ն՝ հղում անելով երգչուհու հորը։
2014-ին Ռուսական Առաջին ալիքը «Ռուսֆոնդ»-ի հետ համատեղ երգչուհու համար դրամահավաք էր կազմակերպել։ Հավաքված գումարի մի մասը Ֆրիսկեն փոխանցել էր երեխաներին, որոնք տառապում են օնկոլոգիական հիվանդություններով։
Ֆրիսկեի հայրը նշել է, որ հիմնադրամը նախատեսված կլինի երեխաների համար։ Այն հարցին, թե ինչպես է երգչուհին իրեն զգում, նա պատասխանել է, որ «նորմալ», սակայն վերադառնալ բեմ չի պլանավորում։










