ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սառը պատերազմը կարող է վերաճել «տաքի». Գորբաչով

14:01 • 29.01.15

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բացահայտ սառը պատերազմ է ընթանում, որը կարող է վերաճել «տաքի», գրում է lenta.ru-ն:

 

Գորբաչովի խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվային ներքաշել է դիմակայության մեջ՝ «փորձելով բացահայտորեն իրագործել հաղթանակելու վերաբերյալ իր գլխավոր գաղափարը»:

 

«Ցավոք, ես արդեն չեմ կարող վստահ ասել, որ սառը պատերազմը չի հանգեցնի «թեժ» պատերազմի: Մտածում եմ, որ նրանք (ԱՄՆ) կարող են ռիսկի դիմել»,- հավելել է Գորբաչովը:

 

Խորհրդային Միության նախկին նախագահը նաև հիշեցրել է Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների համար:

«Այժմ Ամերիկայից, Եվրամիությունից միայն լսում ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին: Նրանք, ինչ է, լրի՞վ են կորցրել գլուխները»,- նշել է նա: