Իտալիայում ընտրությունների օրը հայտնի չեն նախագահի թեկնածուները
Իտալիայի իշխող Դեմոկրատական կուսակցությունը և նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի աջակիցները չեն կարողացել որոշել նախագահի իրենց թեկնածուներին հունվարի 29-ին նշանակված նախագահական ընտրությունների առաջին փուլի նախօրեին, գրում է lenta.ru-ն:
Դեռ հայտնի է երկրի նախագահի միայն մեկ պաշտոնական թեկնածու. 71-ամյա լրագրող Վիտորիո Ֆելտրին առաջադրվել է ընդդիմադիր «Հյուսիսի լիգա» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունների կողմից:
Սիլվիո Բեռլուսկոնին հունվարի 28-ի երեկոյան հայտարարել է, որ թեկնածությունների վերաբերյալ խորհրդակցությունները դեռ շարունակվում են:
Իտալացի դեմոկրատներին գլխավորող վարչապետ Մատեո Ռենցին էլ թեկնածուի վերաբերյալ իր կուսակցականների խորհրդակցությունը նշանակել է քվեարկության առաջին փուլի մեկնարկից մեկուկես ժամ առաջ:
Հիշեցնենք, որ Իտալիայի 89-ամյա նախագահ Ջորջո Նապոլիտանոն հրաժարական է տվել հունվարի 14-ին: Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահն ընտրվում է Իտալիայի խորհրդարանի կողմից:










