Արայիկ Հայրապետյանը փրկել է Կիևյան կամրջից ցած նետված15-ամյա աղջկան. shamshyan.com

18:01 • 29.01.15

Հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը  հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը)  ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա աղջկա կյանք է փրկել:

 

Ա. Հայրապետյանը հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ Հրազդանի կիրճում գործում է «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրը, որն իրեն է պատկանում, որտեղ էլ ընթանում են շինարարական աշխատանքներ: Ա. Հայրապետյանը գնացել է ռեստորանային համալիր, որպեսզի հետևի շինարարական աշխատանքներին ընթացքին և այդ պահին նկատել է, որ Կիևյան կամրջից մի աղջիկ փորձում է ցած նետվել: Գործարարը վազել է դեպի աղջիկը, սակայն մինչև տեղ հասնելը աղջիկն արդեն ցած է նետվել: Արայիկ Հայրապետյանը ոստիկանների հետ շտապել է կամրջի տակ և տեսել, որ աղջիկը Հրազդան գետի մեջ է ընկել և, բարեբախտաբար, կենդանի է: Գործարարը ոստիկանների օգնությամբ աղջկան գետից դուրս է բերել և շտապ օգնություն կանչել, իսկ դեպքի վայր հասած շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց:


Շարունակությունը՝ այստեղ։