Ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների մամուլի կենտրոնների կայքերը չեն աշխատում

17:36 • 29.01.15

Ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների մամուլի կենտրոնների կայքերը դադարեցրել են իրենց գործունեությունը, գրում է obozrevatel.com-ը:

 

Դիտարկչում կայքի հասցեն լրացնելուց հետո ցուցադրվում է էջ, որտեղ ասվում է, որ նման դոմենային անունով սերվեր չի գտնվել:

 

Ուկրաինացի հաքեր Եվգենի Դոկուկինն «Ուկրաինական կիբերզորքի» անունից հայտարարել է «ահաբեկիչների» 61 կայքի արգելափակման մասին: