Լուկաշենկոն չի բացառել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավորությունը

16:54 • 29.01.15

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում չպետք է լինեն առևտրային պատերազմներ, հաղորդում է rbc.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

«Եթե համաձայնությունները չպահպանվեն՝ Բելառուսը չի բացառում ԵՏՄ-ից իր դուրս գալը»,- ընդգծել է Լուկաշենկոն:

 

Բելառուսի նախագահը հստակեցրել է, որ հենց դա է եղել պայմանը, որի համար Մինսկը ստորագրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը: Նա ընդգծել է, որ եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն՝ «Բելառուսը հավատարմորեն կկատարի ամենը, ինչ վերաբերում է ԵՏՄ-ին»:

 

Արգելված եվրոպական արտադրանքների վերաարտահանման կասկածների պատճառով Մոսկվան սահմանափակել է Բելառուսից մատակարարումները: Լուկաշենկոն այդ սահմանափակումները համարում է ԵՏՄ-ի օրենքների խախտում:

 

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ մի շուկայից՝ ռուսական շուկայից կախվածությունը տնտեսությունը խոցելի է դարձնում: Այդ առնչությամբ հունվարի կեսերին նա հանձնարարել էր Բելառուսի ԱԳՆ-ին նոր շուկաներ փնտրել: Երկրների թվում, ուր Լուկաշենկոն առաջարկել է վաճառել արտադրանքը, որն այսօր չի հաջողվում սպառել Ռուսաստանի և Ուկրաինայի շուկաներում, նա նշել էր Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, արաբական և աֆրիկյան երկրները և ԱՄՆ-ն:

 

«Թող ոչ ոք ո՛չ մեզ մոտ, ո՛չ Ռուսաստանում չլարվի նրանից, որ Բելառուսը համառորեն գնա ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել էր Բելառուսի նախագահը: