ԵՏՄ արժույթը չի ներդրվի իմ նախագահության օրոք. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ քանի դեռ ինքը Բելառուսի նախագահ է, Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթը չի ներդրվի, գրում է gazeta.ru-ն:
«Չեմ կարծում, որ դա կլինի վաղը, և չեմ կարծում, որ դա կլինի իմ նախագահության օրոք, քանի որ մինչև միասնական արժույթին հասնելը պետք է լուծել դեռ շատ հարցեր, և առաջին հերթին՝ հարցը, որը մենք հետաձգել ենք մինչև 2025 թվականը (միասնական ֆինանսական շուկայի ձևավորում)»,- հայտարարել է Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում:
Ավելի վաղ Լուկաշենկոն նշել է, որ չի բացառում Բելառուսի դուրս գալը ԵՏՄ-ից առևտրային պատերազմների դեպքում: Նրա խոսքով՝ առևտրային հարաբերությունների զարգացման նման տարբերակը հնարավոր է Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի շարունակության դեպքում:










