Օբաման կողմ է Հունաստանի նոր կառավարության հետ համագործակցությանը

13:21 • 29.01.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է սերտ համագործակցել Հունաստանի նոր կառավարության հետ, գրում է Корреспондент-ը։

 

Օբամայի և Հունաստանի նորընտիր վարչապետ Ալեքս Ցիպրասի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ասվում է՝ «Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն, որպես վաղեմի ընկեր և դաշնակից, ձգտում է սերտ հակագործակցել հունական նոր կառավարության հետ և պատրաստ է օգնել Հունաստանին՝ վերադառնալ երկարատև զարգացման ուղի»։

 

Ցիպրասը, ով վարչապետ է դարձել հունվարի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի շնորհիվ, կողմ է Հունաստանի 240 մլրդ եվրո պարտքի վերանայմանը։