Հռոմի հրեական համայնքի ղեկավարին գիշերը «փակել» են Օսվենցիմում

16:41 • 29.01.15

Հռոմի հրեական համայնքի ղեկավարին մի քանի ժամով գիշերը «փակել» են Օսվենցիում։ Դեպքը տեղի է ունեցել Լեհաստանում համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ, գրում է Вести-ն։

 

Ռիկարդո Պաչիֆիչին, ում նախնիները մահացել են Օսվենցիմ ճամբարում, օպերատորների հետ ֆիլմ է նկարահանել և մնացել այնտեղ մինչև ուշ երեկո։ Երբ նրանք փորձել են դուրս գալ, պարզվել է, որ դարպասները փակ են։ Պատուհանից դուրս գալ նույնպես չի հաջողվել՝ միացել է ազդանշանը։ Ժամանել է ոստիկանությունը և ձերբակալել ամբողջ խմբին։

 

Իտալացիներին բաց են թողել միայն 6 ժամ հարցաքննությունից հետո։ Վերադառնալով Իտալիա՝ Պաչիֆիչին գրել է Twitter-ում, որ լեհական ոստիկանությունն իրենց հետ բավական կոպիտ է վարվել, այդ երկիրն անվանել է «խայտառակություն» և ուրախացել, որ «վերջապես հայտնվել է քաղաքակիրթ երկրում»։