«Մերսեդեսն» ընկել է Սևանա լիճը

17:44 • 29.01.15

Հունվարի 29-ին` ժամը 13:31-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել լիճը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է,որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 97 SS 797 պ/հ ավտոմեքենան (վարորդ, Գ. Ա., ծնվ. 1962թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից հարվածել բետոնե արգելապատնեշին և հայտնվել Սևանա լիճը:


Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: