Մոսկվայում ավարտվել են Սիրիայի հարցով խորհրդակցությունները
Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտվել են Սիրիայի հարցով խորհրդակցություններն այդ երկրի ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Հայտնի է, որ Սիրիայի ընդդիմադիրները աշխատել են տասը կետից բաղկացած գործողությունների ծրագրի վրա: Նրանք համաձայնության են եկել «մոսկովյան սկզբունքների» շուրջ:
Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման ամենազգայուն հարցերից է այդ երկրի իշխող նախագահ Բաշար ալ-Ասադի հետագա ճակատագիրը: Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ հարցը, սակայն, չի բարձրացվել խորհրդակցություններում:
Ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրը Interfax-ին ասել է, որ դա «լավ նշան է»:










