Իբիցայում կինը ժայռից ընկել է՝ ամուսնության առաջարկից հետո
Իսպանական Իբիցա կղզում 29-ամյա կինը ժայռից ընկել է, երբ իր սիրեցյալից ամուսնության առաջարկ է ստացել:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Բուլղարիայի քաղաքացի Դիմիտրինա Դիմիտրովան կղզի է այցելել, որտեղ իր ընկերը մատուցող է աշխատում: Երիտասարդը նրան հրավիրել է ժայռով զբոսնելու և հիանալու գեղեցիկ մայրամուտով:
Սակայն երբ երիտասարդն ամուսնության առաջարկ է արել, կինն այնպես է ուրախացել ու սկսել թռչկոտել, որ կոցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել 20 մ բարձրությունից:
Աղբյուրը մանրամասնում է, որ երբ բժիշկները դեպքի վայր են ժամանել, կինը դեռևս ողջ է եղել , սակայն րոպեներ անց նա մահացել է: Իրավապահները տեղի ունեցածը որակել են որպես դժբախտ պատահար:










