Մահացել է սառը պատերազմի ամենահայտնի լրտեսներից մեկը՝ Բերգլինգը

01:09 • 30.01.15

Ստոկհոլմում 77 տարեկամում մահացել է Սթիգ Բերգլինգը, ով համարվում է սառը պատերազմի շրջանի ամենահայտնի լրտեսներից մեկը: Այս մասին հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը:

 

Հենց նա է ԽՍՀՄ-ին փոխանցել արևմուտքի պաշտպանական գաղտնիքները 1970-ականներին: Նա խորհրդային հետախուզությանը գաղտնի փաստաթղթեր էր փոխանցում Բեյրութում:

 

Նա ձերբակալվել է իսրայելցի գաղտնի գործակալների կողմից՝ 1979-ին, և փոխանցվել Շվեդիայի իշխանություններին: Շվեդիայում նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:

 

1987-ին նրան հաջողվել է բանտից արձակուրդ գնալու ժամանակ փախչել իր կնոջ տնից և ըստ երևույթին՝ Ֆինլանդիայով հասնել ԽՍՀՄ:

 

Բերգլինգը կնոջ հետ ապրել է Մոսկվայում և Բուդապեշտում, ապա 1994-ին որոշել վերադառնալ Շվեդիա, որտեղ նորից բանտարկվել է:  1997-ին նրան ազատ են արձակել: 

 

Стиг Берглинг был агентом советской военной разведки ГРУ во времена "холодной войны"